Թերապիա
Ձեռքերի թմրության պատճառները
Գրեթե բոլորին ծանոթ է առավոտյան ժամերին ձեռքերի թմրությունը: Այդպիսի թմրություն կարող է առաջանալ, նույնիսկ փոքրիկ և լիովին առողջ երեխաների մոտ: Իսկ ինչո՞ւ է այն առաջանում և որո՞նք են այդ երևույթի պատճառները: Փորձենք պարզել:
- Եթե բարձը, որի վրա քնում եք, շատ մեծ է կամ շատ փոքր, պարանոցի ոչ ճիշտ դիրքը կարող է ձեռքերի թմրություն հրահրել: Քնի ժամանակ նաև գլխի ոչ ճիշտ դիրքը կարող է ոչ միայն ծոծրակի ցավեր, այլև պարանոցի մկանների լարվածություն հրահրել, որոնք սեղմում են անոթները և արյունն անբավարար քանակությամբ է հյուսվածքներ մղվում, այսինքն, խանգարվում է արյան շրջանառությունը, այդ թվում և վերին վերջույթների արյան մատակարարումը: Փորձեք բարձը մի փոքր իջեցնել, որպեսզի մարմնի դիրքին հարմար բարձրություն լինի:
- «Ամուսնական գիշերվա համախտանիշ» են անվանում տղամարդկանց ձեռքերի թմրության պատճառներից մեկը, որը նույնպես կապված է քնի ժամանակ գլխի դիրքի հետ: Բանն այն է, որ հաճախ կինը գլուխը դնում է ամուսնու ուսին, դրանով իսկ փակելով զարկերակն ու հրահրելով ձեռքերի թմրություն:
- Երբեմն ձեռքերը թմրում են սկալենուսի մկանների սպազմի պատճառով: Սկալենուսը լատիներենից թարգմանաբար նշանակում է «աստիճան»: Աստիճանական մկանները տեղակայված են պարանոցի ստորին ողների և առաջին կողի տակ: Պարանոցային օստեոխոնդրոզ հրահրում են աստիճանական մկանները, որոնք սեղմում են զարկերակը: Խանգարվում է արյան հոսքը և ձեռքը թմրում է: Սկալենուսի սպազմի երևույթը կոչվում է աստիճանական մկանների համախտանիշ կամ սկալենուս-համախտանիշ:
Ձեռքերի թմրության գիտական անվանումը պարեստեզիան է: Որոշ պատճառներ արդեն նշվեցին և դրանց դեմ կարելի է հեշտությամբ պայքարել: Եթե չի ստացվում ընտրել հարմար բարձր, ապա հարկ է դիմել մասնագետի` մանուալ թերապևտին:
Սակայն մի շարք դեպքերում, ձեռքերի գիշերային զգայունության կորուստը կարող է որպես տագնապալի նշան համարվել, որը պահանջում է բժշկական առավել լուրջ միջամտություն:
Նման ախտանիշը կարող է ցույց տալ, որ զարկերակում տրոմբ է գոյացել: Երկարատև թմրությունը, որը տևում է մեկ ժամից ավելի, կարող է ձեռքերի հյուսվածքների անդառնալի ախտահարման պատճառ դառնալ, դրա համար հարկ է, ինչքան հնարավոր է շուտ, դիմել բժշկի:
Երբեմն, թմրությունը վկայում է դաստակային համախտանիշի մասին: Դաստակից նյարդն անցնում է մատներով և այն ուղին, որով դա անցնում է, շատ նեղ է: Մեծ ծանրաբեռնվածության դեպքում դաստակի վրա նեղացած ուղին սեղմում է միջին նյարդը: Դա, մասնավորապես, լինում է համակարգչի առջև երկար ժամանակ աշխատելիս:
Ձեռքերի թմրության յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, հետազոտություններ և բուժում:
Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Լորետա, բարև Ձեզ: Ձեռքերի թմրածության պատճառները տարբեր են, չի բացառվում, որ ունի նյարդային կամ անոթային ծագում, ցանկալի է դիմել նյարդաբանի խորհրդատվության:
Լորետա
26.05.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Ռուբեն, ծակծոցներն առաջանում են ծայրամասային արյան շրջանառության անբավարարության հետևանքով: Պատճառները տարբեր են, և կախված պատճառից բուժումը տարբեր է: Փորձեք շփել ձեռքերը և տաք դնել, եթե ծակծոցները չանցնեն ուրեմն խնդիրն ավելի խորն է և անհրաժեշտ է բժշկի դիմել:
Ռուբեն
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
28.11.2014
Հարգելի Նաիրա, հաշվի առնելով Ձեր աշխատանքի բնույթը, հնարավոր է առաջանան նման խնդիրներ, քանի որ երկար ժամանակ նույն դիրքով աշխատելուց և լարվածությունից առաջանում է ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ, որով և պայմանավորված լինի ծակծկոցը: Խորհուրդ ենք տալիս աշխատանքի ընթացում ժամանակ առ ժամանակ կատարել վարժություններ, դրանք կլավացնեն արյան շրջանառությունը: Կարող եք օգտագործել արյան շրջանառությունը լավացնող միջոցներ:
Նաիրա
30.10.2014
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն